ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

«Իմ ժողովրդի ցավը տանեմ». Գագիկ Ծառուկյանը պատրաստ է աջակցել Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուն

«Իմ ժողովրդի ցավը տանեմ». Գագիկ Ծառուկյանը պատրաստ է աջակցել Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուն
26.04.2018 | 09:35

«Հրապարակը» գրում է. «Երեկ ԲՀԿ-ականները միացել էին քայլերթին և իրարամերժ հարցազրույցներ էին տալիս։ Վարդան Բոստանջյանն ասում էր՝ սխալվել եմ Սերժ Սարգսյանին կողմ քվեարկելով, Նաիրա Զոհրաբյանը՝ ես և իմ ընկերները դեմ ենք քվեարկել, ժողովրդի հետ ենք և Նիկոլ Փաշինյանի դեմ ոչինչ չունենք։ Ապա լուր տարածվեց, որ Սամվել Կարապետյանն է հանդիպել Գագիկ Ծառուկյանին՝ առաջարկելով վարչապետի պաշտոնը՝ իրենց միանալու դիմաց։ Հետո Վահե Էնֆիաջյանն ասաց, որ իրենք, ճիշտ է, ժողովրդի կողմն են, բայց չեն քվեարկելու Փաշինյանի օգտին։ Հարցազրույցից հետո Ծառուկյանը բարկացել է նրա վրա՝ չմտածված բաներ ասելու համար։ Մի անգամ արդեն՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի հաջորդ օրը, Փաշինյանը հանդիպել է Ծառուկյանի հետ՝ «Երևան» հյուրանոցում։ Բայց քանի որ հաջորդ օրը սպասվում էր Նիկոլի ու Կարեն Կարապետյանի հանդիպումը, որոշել են մի անգամ էլ հանդիպել դրանից հետո՝ արդեն պայմանավորվելու համար։

Դա նախատեսված էր երեկ՝ հանրահավաքից հետո։ Ծառուկյանը, մեր տեղեկություններով, իր թիմին ասել է՝ «պատրաստ եմ աջակցել Նիկոլի վարչապետ դառնալուն, իմ ժողովրդի ցավը տանեմ, եթե նման որոշում է կայացրել, մենք պարտավոր ենք դա կատարել»»։

Դիտվել է՝ 2433

Մեկնաբանություններ